Լրահոս

20.11.2016 22:26


«Fiat»-ը բախվել է «ՎիվաՍել»-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի «Lexus»-ին․ կան վիրավորներ (լուսանկար)

«Fiat»-ը բախվել է «ՎիվաՍել»-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի «Lexus»-ին․ կան վիրավորներ (լուսանկար)

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի մոտ գտնվող «Վասպուրական» ռեստորանի մոտ բախվել են «Lexus» մակնիշի 090 LL 90 համարանիշի և «Fiat» մակնիշի 31 LO 963 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է «shamshyan.com»-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

«Lexus»-ը վարել է «ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով նույնպես գտնվում է դեպքի վայրում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Fiat»-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և ստեղծել վթարային իրավիճակ ու բախվել «Lexus»-ին։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը