Լրահոս

20.11.2016 22:38


Վանաշեն գյուղում տատը տան բակում հայտնաբերել է 13-ամյա թոռան դին

Վանաշեն գյուղում տատը տան բակում հայտնաբերել է 13-ամյա թոռան դին

Դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի տներից մեկում երեխայի դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները Վանաշեն գյուղի բնակիչ Թագուհի Ճիրոյանի տանը հայտնաբերել են 13-ամյա Գագիկ Մինասյանի դին։ Ոստիկաններին և քննիչներին տատը հայտնել է, որ պայթյունից կարճ ժամանակ առաջ երեխան ձեռքին ինչ-որ փամփուշտներ եկել է տուն և տատը հարցրել է՝ բալես, էդ ինչեր են, իսկ երեխան պատասխանել է՝ հեչ տատի, փչացած բաներ են՝ խաղում եմ։ Երեխայի դուրս գալուց հետո տատը պայթյուն է լսել, որից հետո դուրս գալով հայտանբերել է թոռանը մահացած։

Երեխան սովորում էր Վանաշենի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում և բնակվում էր տատի ու մոր՝ Սիլվա Մինասյանի հետ։ Հայրը 12 տարուց ավելի է գտնվում է արտերկրում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը