Լրահոս

03.11.2010 09:58


ԼՂՀ նախագահի մոտ աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են շրջաններում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի և 2011 թվականի պետական բյուջեի ձևավորման հետ կապված խնդիրներ: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Երկրի ղեկավարը նշել է, որ շրջանների զարգացումը հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացի հիմքն է, և այս առումով ընդգծել է շրջվարչակազմերի ակտիվ մասնակցությունը բյուջեի ձևավորման գործում:

Բակո Սահակյանի խոսքով՝ բյուջեով նախատեսվող ծրագրերը պետք է լինեն իրատեսական և արտացոլեն ինչպես շրջանի, այնպես էլ հանրապետության զարգացման գլխավոր ուղղությունները:

Այս խորագրի վերջին նյութերը