ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագրի ստորագրումը ամիսների հա՞րց է
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր զարգացումներին, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ ԴավիթՇահնազարյանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հիմնահարցը եղել և մնում ենմեկփաթեթիմեջ։
-Զուտիրավականտեսանկյունիցորևէտարբերությունչկա՝կլինիստորագրություն, թեհամաձայնություն,- ասել է Դ. Շահնազարյանը՝ ԼՂ-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի կամ բանավոր համաձայնության ժամկետների մասին նշելով.
-Կարծում եմ՝ եթե դեպքերը շարունակեն զարգանալ այն ինտենսիվությամբ, ինչպես մինչ այսօր են զարգացել, դաամիսներիհարցէ։Ընդ որում, խնդիրը Հայաստանի իշխանությունների հետ չի. խնդիրն Ադրբեջանի իշխանությունների հետ է, և եռանախագահող երկրներն իրար մեջ աշխարհաքաղաքական լուրջ հարցեր ունեն։
Հրապարակվածսկզբունքներնէլ, Դ. Շահնազրայանիտեղեկություններով, ոչթե 6-նեն, այլ 14-ը.
-Չեմ կարծում, որ այն 6 սկզբունքներում, որոնք անցյալ տարի հրապարակվեցին եռանախագող երկրների նախագահների կողմից, որևէ փոփոխություն կարող է լինել։
ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագրի ստորագրումը ամիսների հա՞րց է
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր զարգացումներին, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հիմնահարցը եղել և մնում են մեկ փաթեթի մեջ։
-Զուտ իրավական տեսանկյունից որևէ տարբերություն չկա՝ կլինի ստորագրություն, թե համաձայնություն,- ասել է Դ. Շահնազարյանը՝ ԼՂ-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի կամ բանավոր համաձայնության ժամկետների մասին նշելով.
-Կարծում եմ՝ եթե դեպքերը շարունակեն զարգանալ այն ինտենսիվությամբ, ինչպես մինչ այսօր են զարգացել, դա ամիսների հարց է։ Ընդ որում, խնդիրը Հայաստանի իշխանությունների հետ չի. խնդիրն Ադրբեջանի իշխանությունների հետ է, և եռանախագահող երկրներն իրար մեջ աշխարհաքաղաքական լուրջ հարցեր ունեն։
Հրապարակված սկզբունքներն էլ, Դ. Շահնազրայանի տեղեկություններով, ոչ թե 6-ն են, այլ 14-ը.
-Չեմ կարծում, որ այն 6 սկզբունքներում, որոնք անցյալ տարի հրապարակվեցին եռանախագող երկրների նախագահների կողմից, որևէ փոփոխություն կարող է լինել։
7or.am