Լրահոս

21.11.2016 11:50


Վանաձորում բախվել են «Opel Astra G» և «Toyota Voxy» մակնիշի ավտոմեքենաները. տուժածների վիճակը ծանր է

Վանաձորում բախվել են «Opel Astra G» և «Toyota Voxy» մակնիշի ավտոմեքենաները. տուժածների վիճակը ծանր է

Նոյեմբերի 20-ին, ժամը 20.29-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի և Երևանյան խճուղու խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի 35CA625 (վարորդ՝ Ա. Թ., ծնվ. 1992թ.) և «Toyota Voxy» մակնիշի 08QQ208 պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Ա.-ին (ծնվ. 1996թ.) և Ս. Մ.-ին (ծնվ. 1995թ.), ովքեր հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Ա.Ա.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Ս.Մ.-ինը՝ ծայրահեղ ծանր:

Հրշեջ-փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը