Լրահոս

21.11.2016 12:12


Սպանություն Վանաձորում. «Նաիրի Ինշուրանս» ընկերության դիմաց հայտնաբերվել է դանակի մի քանի հարվածներից սպանված 21-ամյա տղայի դին

Սպանություն Վանաձորում. «Նաիրի Ինշուրանս» ընկերության դիմաց հայտնաբերվել է դանակի մի քանի հարվածներից սպանված 21-ամյա տղայի դին

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 88 հասցեի՝ վանաձորցիներին հայտնի «Ծառի մոտ» հատվածում, «Նաիրի Ինշուրանս» ընկերության դիմաց երիտասարդ տղայի դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 107 շենքի 12 բնակարանի բնակիչ, 21-ամյա Հարություն Աղաջանյանն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Հ. Աղաջանյանը մահացել է սուր կտրող-ծակող գործիքից ստացած մի քանի հարվածներից։ Սպանությունը կատարելու կասկածանքով Բազումի ոստիկանություն են բերման ենթարկել Վանաձոր քաղաքի Չուխաջյան 16 շենքի բնակիչ, 20-ամյա Մելսիկ Ալեքսանյանին։ Վերջինս քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է։ Կան նաև կռվին մասնակից անձինք, որոնց ցանկը նույնպես ոստիկաններն ու քննիչները ճշտել են։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը