Լրահոս

03.11.2010 10:07


Փորձագիտական քննարկում՝ «ՀՀ-Սփյուռք երկխոսության ռազմավարական ուղենիշները» խորագրով

Ս. թ. նոյեմբերի 3-ին ժամը 15:00-17:00 ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի վերլուծական կենտրոնի' «ՀՀ-Սփյուռք երկխոսության ռազմավարական ուղենիշները» խորագրով մշակմանը նվիրված փորձագիտական քննարկում: Մշակման մեջ իրենց ներդրումն են ունեցել մի շարք փորձագետներ թե´ Հայաստանից, թե´ Սփյուռքից:

Այստեղ փորձ է արվում ԱՄՆ-ի հայկական լոբբինգային կազմակերպությունների գործունեության վերլուծության հիման վրա մշակելու Սփյուռքի համախմբման, հայաստանակենտրոն զարգացման և Սփյուռքի նկատմամբ Հայաստանի քաղաքա­կա­նության համակարգման ուղենիշները:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը