Լրահոս

21.11.2016 13:14


Նոր Արեշում փլուզվել է ավտոշուկայի տարածքում գտնվող պարիսպը

Նոր Արեշում փլուզվել է ավտոշուկայի տարածքում գտնվող պարիսպը

Նոյեմբերի 21-ին, ժամը 08.19-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 45-րդ փողոցի 1-ին նրբանցքում փլուզվել է ավտոշուկայի պատը, մոտակա գազատար խողովակը վնասվել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է ավտոշուկայի տարածքում գտնվող պարիսպից մոտ 14 քմ հատված և թափվել գազատար խողովակի վրա, գազի արտահոսք չի եղել:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելը:

Այս խորագրի վերջին նյութերը