Լրահոս

21.11.2016 14:27


Կապանում և Ստեփանավանում տեղում է թույլ ձյուն

Կապանում և Ստեփանավանում տեղում է թույլ ձյուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ի՝ ժամը 14.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից Կապան տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Գորիս և Սիսիան քաղաքներում, Տավուշի մարզում՝ մառախուղ:

Սյունիքի մարզի Կապան, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը