Լրահոս

21.11.2016 19:50


Վրաերթի են ենթարկել 15-ամյա պատանու և 44-ամյա տղամարդու

Վրաերթի են ենթարկել 15-ամյա պատանու և 44-ամյա տղամարդու

Նոյեմբերի 19-ին, ժամը 18.45-ին, Երևանի Բ. Մուրադյան փողոցի թիվ 14 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 20-ին, ժամը 17.10-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցում վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 20-ին, ժամը 19-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խորենացու և Նար-Դոսի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Վարդենիկ Թ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 20-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Մուշի բաժնում 55-ամյա մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.40-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու և Մնջոյան փողոցների խաչմերուկում հետիոտնային անցումի մոտ սև գույնի անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն և դիմել փախուստի, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 15.00-ին, բաժին է ներկայացել 32-ամյա տղամարդ և հայտնել, որ նշված վրաերթը կատարել է ինքը «Մերսեդես Բենց C-22» ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:


Այս խորագրի վերջին նյութերը