Լրահոս

21.11.2016 21:55


Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 24 ՃՏՊ

Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 24 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 18-ից 21-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը:
Բացահայտվել է գողության 18, խարդախության 8, հարկերից խուսափելու 2 և խուլիգանության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, գողության և խարդախության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 31-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը