Լրահոս

03.11.2010 10:07


ՍԴՀԿ. «Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետն է Լյուդմիլա Սարգսյանը»

Հիմք ընդունելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և վերաքննիչ  դատարանի որոշումը:

1.  ՍԴՀԿ ԿՎ-ն հայտարարում է, որ Հայաստանում գրանցված Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետն է Լյուդմիլա Սարգսյանը:

2.  Չկա մեկ այլ գրանցված ՍԴՀԿ ԿՎ , որի անվան տակ կարող են հանդես գալ այլ անձինք:

3.  Տեղեկացնում ենք, որ համաձայն ՍԴՀԿ ԿՎ 16.12.2009 թ. №14 նիստի արձանագրության

1)  Վահան Շիրխանյանը

2)  Գևորգ Պերկուպերկյանը

3)  Նարեկ Գալստյանը

4)  Գագիկ Մելիքյանը

5)  Արսեն Կուպելյանը

Հեռացված են ՍԴՀԿ շարքերից' կուսակցության կողմից որդեգրած քաղաքական ընդդիմադիր գիծը փոխելու միտումով ներկուսակցական պառակտում հրահրելու և իրականացնելու համար:

Հիշեցում'

Վարդան Խաչատրյանի ապօրինի անդամությունը կասեցվել է դեռ ՍԴՀԿ ԿՎ 31.10.2009 թ. №11 նիստի որոշման հիման վրա:

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության

Կենտրոնական վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը