Լրահոս

21.11.2016 17:26


«Շենգավիթ» բժշկական կենտրոնում բնական բեղմնավորման ճանապարհով եռյակ է ծնվել

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում բնական բեղմնավորման ճանապարհով եռյակ է ծնվել

Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում բնական բեղմնավորման ճանապարհով եռյակ է ծնվել: ԲԿ-ից հայտնում են, որ երիտասարդ կինն ունեցել է երեք աղջիկ` 1 կգ 300,1 կգ 400 եւ 1 կգ 500 գրամ քաշերով: Երեխաները ծնվել են կեսարյան հատման ճանապարհով:

Հիվանդանոցի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանի խոսքով, կեսարյան հատումից անմիջապես հետո փոքրիկները կարիք են ունեցել շնչառական օժանդակության, ընդ որում նրանցից երկուսը առավել ծանր վիճակում էին եւ կարիք է զգացվել սուլֆանտատի էնդոտրախիալ ներթոքային ներարկման: «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում նորածինները ակտիվ բուժման կուրսն անցնելուց հետո արդեն բավարարին մոտ վիճակում տեղափոխվել են Մուրացան ԲԿ հետագա վերականգնողական կուրսն անցնելու նպատակով: Այս պահին նրանց վիճակը բավարար է:

Այս խորագրի վերջին նյութերը