Լրահոս

21.11.2016 18:12


Վանաձորում զինվորականը իր մեքենայով ներխուժել է խանութ-սպասասրահի մեջ

Վանաձորում զինվորականը իր մեքենայով ներխուժել է խանութ-սպասասրահի մեջ

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձորում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 15-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, Արմեն Բադեյանը Volkswagen Bora մակնիշի 34 ՕZ 306 համարանիշի ավտոմեքենայով Վանաձորի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի ու մխրճվել գազալցակայանի սրճարան-սպասասրահի մեջ։

Վթարի հետեւանքով վարորդը եւ սպասասրահում գտնվող մեկ քաղաքացի տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։

Մեքենայի վարորդը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է։

Մանրամասները՝ NEWS.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը