Լրահոս

21.11.2016 22:51


Արբատի գյուղապետարանի մոտ այրվել է կուտակված անասնակեր

Արբատի գյուղապետարանի մոտ այրվել է կուտակված անասնակեր

Նոյեմբերի 21-ին, ժամը 16.36-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արբատ գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է կուտակված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի մոտակայքում: Այրվել է պահեստավորված անասնակեր և աթար (5 խմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.20-ին, մարվել` 19.23-ին:

Այս խորագրի վերջին նյութերը