Լրահոս

22.11.2016 10:16


Հրդեհ ավտոմեքենայում

Հրդեհ ավտոմեքենայում

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 04.32-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղի գյուղապետարանի մոտակայքում գտնվող երկհարկանի շինությանը կից ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակ փողոցի տներից մեկի բակում կայանված «Ford Transit» մակնիշի 34 ZM 881 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.55-ին, մարվել` 05.32-ին:

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ և սրահը՝ մասամբ:

Այս խորագրի վերջին նյութերը