Լրահոս

22.11.2016 19:24


Զենք-զինամթերք են հանձնել

Զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանությունից հայտնում են, որ Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 21-ին, ժամը 20.35-ին, բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Խաչիկ Հ.-ն և կամավոր հանձնել 1 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի՝ 4, 5.45 մմ տրամաչափի 71 փամփուշտ, կարճեցված փողով 16 տրամաչափի մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:

***
Ոստիկանության ՊՊԳՎ Եղեգնաձորի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 21-ին, ժամը 17.30-ին, 1962 թ. ծնված Արտուշ Թ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:

***
Ոստիկանության ՊՊԳՎ Դիլիջանի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 21-ին, ժամը 12.30-ին, 1985 թ. ծնված Ռոմեո Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի՝ 48, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի՝ 27, 7.62 մմ տրամաչափի 244 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը