Լրահոս

22.11.2016 21:39


Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 9 ՃՏՊ

Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 9 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերը բացահայտվել են:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք:
Բացահայտվել է գողության 8, խարդախության 9, յուրացման և հարկերից խուսափելու 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 1, մարմնական վնասվածք հասցնելու 3 և գողության 6 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը