Լրահոս

22.11.2016 12:50


Նոր Նորքում 39-ամյա տղամարդը սպառնացել է բարձրահարկ շենքը պայթեցնել (ֆոտոշարք)

Նոր Նորքում 39-ամյա տղամարդը սպառնացել է բարձրահարկ շենքը պայթեցնել (ֆոտոշարք)

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40–ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Նորք Նորք վարչական շրջանի Բանավան թաղամասի 14 շենքի տակ ռումբ է դրված և այն պայթելու է։ Այս մասին հայտնում է «shamshyan.com»–ը։

Այս պահին փրկարարները ոստիկանների հետ տարհանում են 2 բարձրահարկ՝ 9 հարկանի շենքերի բնակիչներին, որպեսզի ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ մասնագիտացված շների բաժնի աշխատակիցները շներով կատարեն որոնողական աշխատանքներ։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են ահազանգողին, ով բերման է ենթարկվել։ Բերման ենթարկվածը 39-ամյա Էմիլ Պետրոսյանն է, ով բնակվում է Աբովյան քաղաքում և պատճառաբանել է, որ կինը հրաժարվում է թույլատրել երեխային տեսակցել, ինչի համար էլ ինքը շենք է պայթեցնելու։

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը