Լրահոս

22.11.2016 13:02


Դատավոր Իշխան Բարսեղյանին առաջադրված մեղադրական եզրակացությունը հաստատվել է (տեսանյութ)

Դատավոր Իշխան Բարսեղյանին առաջադրված մեղադրական եզրակացությունը հաստատվել է (տեսանյութ)

Կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք պահանջելու և անձամբ ստանալու, իսկ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանի կողմից կաշառք ստանալու միջնորդություն կատարելու մեղադրանքներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:

ՀՀ գլխավոր դատախազություն

Այս խորագրի վերջին նյութերը