-Ասել եմ ևհիմաէլկրկնումեմ, որմենքչպետքէզգուշանանքսուրանկյուններից, չպետքէխուսափենքհրապարակայնությունից,հիմնահարցերըբացուհամակողմանիքննարկելուց։Դա՛էխորհրդարանիխնդիրը՝լինելքաղաքականիրականքննարկումների, կարծիքներիևտեսակետներիբախման, համաձայնությանևհամագործակցությանամբիոն,- ամփոփելով խորհրդարանի մեկ տարվա գործունեությունը՝ նշել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Նա նաև ասել է, որ բովանդակային առումով խորհրդարանի գործունեության մեջ դրական տեղաշարժ կա, և որպես խորհրդարանի ղեկավար՝ իր համարանչափկարևորէրնաևխորհրդարաննիրականքննարկումներիևբանավեճերիհարթակտեսնելը։
Ի դեպ, ԱԺ խոսնակն ասել է, թե սա տաբուներ ջարդելու տարի էր:
-Շատերն անձամբ տեսան ու զգացին, որ Ազգային ժողովն ինչ-որ խորհրդավոր ու բազմաթիվ դռների հետևում թաքնված փակ կառույց չէ: Մենք ջարդեցինք խորհրդավորության այդ զգացումը: Բայց սա միայն սկիզբն է:
Հաշվետու ասուլիսի ընթացքում խորհրդարանի նախագահը ներկայացրել է, որ իր՝ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո ԱԺ-ն 327 օրենք է ընդունել, քաղաքացիներից ստացել է 5562 նամակ։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա Հ. Աբրահամյանն ասել է, թե այդ հարցն իրենք կքննարկեն այն ժամանակ, երբ կքննարկի և որոշում կկայացնի Թուրքիայի Մեծ Ազգային ժողովը.
-Բազմիցս ասել ենք, որ ակնկալում ենք, որ ողջամիտ ժամկետում Թուրքիայի Մեծ Ազգային ժողովը կքննարկի և կվավերացնի այդ արձանագրությունները։
Խորհրդարանի մեկ տարին, ըստ Հովիկ Աբրահամյանի
-Ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ մենք չպետք է զգուշանանք սուր անկյուններից, չպետք է խուսափենք հրապարակայնությունից, հիմնահարցերը բաց ու համակողմանի քննարկելուց։ Դա՛ է խորհրդարանի խնդիրը՝ լինել քաղաքական իրական քննարկումների, կարծիքների և տեսակետների բախման, համաձայնության և համագործակցության ամբիոն,- ամփոփելով խորհրդարանի մեկ տարվա գործունեությունը՝ նշել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Նա նաև ասել է, որ բովանդակային առումով խորհրդարանի գործունեության մեջ դրական տեղաշարժ կա, և որպես խորհրդարանի ղեկավար՝ իր համար անչափ կարևոր էր նաև խորհրդարանն իրական քննարկումների և բանավեճերի հարթակ տեսնելը։
-Եվս մեկ խնդիր, որ ես դրել էի իմ առջև՝ ամեն ինչ անել, որ խորհրդարանը հանրության համար դառնա բաց և հրապարակային, որ Ազգային ժողովը հասու լինի մեր հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներին: Այո՛, մենք իսկապես խորհրդարանը մարդկանց համար ավելի հասկանալի, ավելի մոտ ու ընկալելի դարձնելու խնդիր ունենք: Վաղուց ունենք։ Այս տարվա ընթացքում մեզ հաջողվեց միայն առաջին քայլերն անել այդ ճանապարհին:
Ի դեպ, ԱԺ խոսնակն ասել է, թե սա տաբուներ ջարդելու տարի էր:
-Շատերն անձամբ տեսան ու զգացին, որ Ազգային ժողովն ինչ-որ խորհրդավոր ու բազմաթիվ դռների հետևում թաքնված փակ կառույց չէ: Մենք ջարդեցինք խորհրդավորության այդ զգացումը: Բայց սա միայն սկիզբն է:
Հաշվետու ասուլիսի ընթացքում խորհրդարանի նախագահը ներկայացրել է, որ իր՝ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո ԱԺ-ն 327 օրենք է ընդունել, քաղաքացիներից ստացել է 5562 նամակ։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա Հ. Աբրահամյանն ասել է, թե այդ հարցն իրենք կքննարկեն այն ժամանակ, երբ կքննարկի և որոշում կկայացնի Թուրքիայի Մեծ Ազգային ժողովը.
-Բազմիցս ասել ենք, որ ակնկալում ենք, որ ողջամիտ ժամկետում Թուրքիայի Մեծ Ազգային ժողովը կքննարկի և կվավերացնի այդ արձանագրությունները։
Սյուզի Մելքոնյան