Դեմոկրտաները ԱՄՆ Սենատում մեծամասնություն են կազմել
Ինչպես հաղորդում է «CNN» հեռուսատաընկերությունը, ԱՄՆ Սենատի վերին պալատի ընտրություններում ձայների նախնական հաշվարկով Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն է կազմել։
Վերին պալատում դեմոկրատները 100 տեղից նվազագույնը 51 տեղ կվերցնեն։ Բայց պետք է նշել, որ չնայած հանրապետականները մեծամասնություն չեն կազմում, սակայն տեղական ժամանակով ժամը 08։30-ի դրությամբ արդեն իրենց համար 46 տեղ են ապահովել։
Միջանկյալ ընտրություններից առաջ, որի ժամանակ որոշվել էր, թե ովքեր կզբաղեցնեն Սենատի 37 տեղերը, դեմոկրատների վերահսկողության տակ կար 59 տեղ (ներառյալ նաև երկու անկախ սենատորները), իսկ հանրապետականները 41 տեղ էին զաբաղեցրել։
Հերթական անգամ ընտրված սենատորների թվում են վերին պալատում դեմոկրատների ղեկավար Հարրի Ռիդը, ինչպես նաև ԱՄՆ նախագահի նախկին թեկանածու հանրապետական Ջոն Մաքեյնը, ով արդեն 5-րդ անգամ է սենատոր ընտրվում։
Դեմոկրատները չեն կարողացել պահպանել Իլինոյս նահանգի նահանգապետի պաշտոնը, որն առաջ զբաղեցնում էր Բարաք Օբաման։ Դեմոկրատներից Ալեքսի Ջանուլիասը Իլինոյս նահանգի նահանգապետի պաշտոնի համար տարվող պայքարում տանուլ է տվել է հանրապետական Մարկ Կիրկուին։
Նոյեմբերի 2-ին կայացած ընտրություններում որոշվել է նաև ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի կազմը։
Ստորին պալատում էլ նախնական տվյալներով հաղթանակ են տարել հանրապետականները։ Ժամը 07:30-ի դրությամբ հանրապետականները ստացել են 225 տեղ, իսկ դեմոկրատները՝ 150։
Հիշեցնենք, որ առաջ դեմոկրատները 255 տեղ ունեին, իսկ հանրապետականները՝ 178։