Օրերս մամուlի ասուլիսի ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրայանն ասել էր, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն երեք դաշնակցականներ՝ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը և Վահան Հովհաննիսյանը հանդիպել են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Այս կապակցությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «7օր»-ին ասել է, որ ինքն այժմ Հայաստանում չէ և վերոնշյալ հանդիպմանը չի մասնակցել:
Հարցի վերաբերյալ «7օր»-ը փորձել է պարզաբանումներ ստանալ նաև ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից, ով նշել է.
-Ես նախ այստեղ չեմ եղել, որ հանդիպեմ, դա բացարձակ սուտ է, ես այդ ժամանակ նոր-նոր էի Հայաստան գալիս: Ինչ վերաբերում է հանդիպմանը, դա ինչ-որ արտառոց բան չէ: Գիտեմ, որ մեր ընկերները հանդիպել են և դա նորմալ է, որովհետև մենք ի վերջո բոլոր այն տեղերում, որտեղ արձանագրությունները քննարկվում են, նրանց հետ հանդիպում ենք և մեր տեսակետներն ու մտահոգությունները փոխանցում։ Աշխատում ենք իրենց համոզել, որ ճիշտ որոշումներ կայացնեն:
Նա նշել է, որ հանդիպմանը մասնակցել է Վահան Հովհաննիսյանը և այն զուտ աշխատանքային բնույթ է կրել, քանի որ իրենց աշխատանքը չի պայմանավորվում միայն հանրահավաքից հանրահավաքով։ «Ես դրան առանձնաես նշանակություն չեմ տվել, որովհետև մենք բամաթիվ այդպիսի հանդիպումներ ենք ունենում: Եթե իրենց պետք է, որ հրապարակենք, մենք խնիդր չունենք, դա գաղտնիք չէ»,–ասել է Ա. Ռուստամյանը։
«7or.am»
ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ՍԴ նախագահին