Լրահոս

03.11.2010 11:34


Իրանում ի կատար կածվի ամուսնական անհավատարկմության համար մեղադրվող կնոջ մահապատիժը

Իրանի քաղաքացի 43-ամյա Սաքինեհ Մոհամմադի Աշթանիին քարկոծության միջոցով մահապատժի դատապարտելու լուրը վերջերս աշխարհի լրատվամիջոցների էջերից չէր իջնում։ «vesti.ru»-ն հաղորդում է, որ չորեքշաբթի Իրանում այդ կնոջը մահապատժի կենթարկեն։ Հիշեցնենք, որ նրան մեղադրում են ամուսնական անհավատարմության և ամուսնուն սպանելու համար։ Պատժի գերագույն չափին Աշթանիին դատապարտել էին 4 տարի առաջ։ Իր մեղքը նա ժխտում է և պնդում, թե խոստովանական ցուցմունք տվել է ճնշումների ազդեցության ներքո։

Քանի որ կնոջը քարկոծելու դատավճռի մասին լուրերը ամբողջ աշխարհում բուռն արձագանք առաջ բերեցին, այժմ նրան կախելու են։ Երկու երեխաների մոր աջակցությամբ հանդես են եկել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։   

Այս խորագրի վերջին նյութերը