Լրահոս

23.11.2016 10:13


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Նոյեմբերի 21-23-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Երևանի Եղվարդի խճուղում՝ Արմենիա հեռուստաընկերության մոտակայքում՝ 600 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 2-րդ միկրոշրջանի 8-րդ թաղամասում՝ թիվ 6 հիմնական դպրոցի ետնամասում՝ 50 քմ, Մեղրի-Ալվանք ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հարակից դաշտում՝ 6000 քմ խոտածածկույթ, Արմավիրի մարզի Արտաշատ քաղաքի Այվազովսկու փողոցի թիվ 2 տան բակում այրվել է 4000 հակ կուտակած անասնակեր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը