Լրահոս

23.11.2016 11:16


Բռնակոթում հրդեհ է բռնկվել

Բռնակոթում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 23-ին, ժամը 05.25-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի թիվ 22 փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.18-ին:

Այրվել են Ս.Մ.-ի անասնագոմի տանիքը (մոտ 80 քմ) և կուտակած անասնակեր (մոտ 180 հակ):

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը