Լրահոս

23.11.2016 13:12


Թունավորում շմոլ գազի արտահոսքից

Թունավորում շմոլ գազի արտահոսքից

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Երևանի Թոթովենցի փողոցի 10/1շենքի բնակարաններից մեկից բուժօգնության է տեղափոխվել 2016 թ. ծնված Մարիա Դ.-ն, 1995 թ. ծնված Նարինե Ճ.-ն և 1971 թ. ծնված Հռիփսիմե Է.-ն:
Պարզել է, որ նրանք թունավորվել են տան վառարանից առաջացած շմոլ գազի արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը