Լրահոս

23.11.2016 20:14


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 15.30-ին, «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենան Երևանի Չարենցի փողոցի թիվ 27 շենքի դիմաց բախվել է «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի:
«Դեու Նեքսիա»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 19.50-ին, Երևանի Քաջազնունի և Եր. Քոչար փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 18.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շինարարների փողոցի թիվ 11 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, որն ընկել է հանդիպակաց երթևեկելի գոտի և կրկին վրաերթի ենթարկվել մեկ այլ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի կողմից ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10.00-ին, Երևանի Ս. Տարոնցու և Բագրատունյաց փողոցների 4-րդ նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-2705» և «Տոյոտա Պլաց» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Տոյոտա Պլաց»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 21.35-ին, «Սուբարու» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մայրաքաղաքային խճուղու թիվ 10 էլեկտրասյան դիմաց բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի 2 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 13.20-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղի 5/1 հասցեում գործող սուպերմարկետի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը