Լրահոս

23.11.2016 19:35


Կողոպտիչը բռնվեց փախուստի պահին

Կողոպտիչը բռնվեց փախուստի պահին

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները «Ռոսիա» տոնավաճառի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1998 թ. ծնված Ռաֆիկ Ա.-ին:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17.45-ին, նշված տոնավաճառի դիմաց Ռաֆիկ Ա.-ն բացահայտ հափշտակել է 1985 թ. ծնված Սյուզաննա Գ.-ի պայուսակը և փորձել դիմել փախուստի, սակայն բռնվել է ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողների կողմից:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը