Լրահոս

03.11.2010 11:57


Իսպանիայում 10-ամյա աղջիկը մայր է դարձել

Իսպանիայում 10-ամյա աղջիկը երեխա է ունեցել։ Չնայած բժիշկների մտավախություններին, և՛ մոր, և՛ նորածնի վիճակը կայուն է։ Երեխայի քաշը մոտ երեք կիլոգրամ է։ Առաջնորդվելով վարքականոններով՝ մոր ով լինելը չի նշվում։ Սակայն հայտնի է, որ հայրը նույնպես անչափահաս է։

Այժմ Անդալուզիայի իշխանությունները քննարկում են՝ արդյոք նորածնին թողնե՞լ երիտասարդ ծնողների հետ, ում օգնում են նորաթուխ տատիկն ու պապիկը, թե ավելի ճիշտ է երեխային դաստիարակության տալ սոցիալական ծառայություններին։

Այս խորագրի վերջին նյութերը