Լրահոս

23.11.2016 15:14


Մի շարք դեղերի գրանցումն անվավեր է ճանաչվել

Մի շարք դեղերի գրանցումն անվավեր է ճանաչվել

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Շերինգ-Փլաու Սենտրալ Իստ ԱԳ-ի ընկերության լիազոր ներկայացուցչի գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել հետևյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում`

  • «Նոքսաֆիլ (պոսակոնազոլ)» դեղակախույթ ներքին ընդունման, 40մգ/մլ, 123մլ ապակե տարա և չափիչ գդալ
  • «Վիկտրելիս, (բոցեպրեվիր)», դեղապատիճներ, 200մգ 336/84x/4x1/ բլիստերում:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերոնշյալ դեղերը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել են 2013 թվականին, բայց չեն ներմուծվել:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը