Լրահոս

23.11.2016 15:44


Երևանի Ալեք Մանուկյան փողոցում կայանված մեքենայում օձ է հայտնաբերվել

Երևանի Ալեք Մանուկյան փողոցում կայանված մեքենայում օձ է հայտնաբերվել

Նոյեմբերի 23-ին, ժամը 13.01-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում կայանված ավտոմեքենայում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը