Լրահոս

03.11.2010 12:38


ՍԴՀԿ և ՀՍԴԿ

Վերջին մեկ տարվա ընթացքում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շուրջ տեղի ունեցած իրադարձությունները ստիպել են  կուսակցությանը գնալ հետևյալ լուծման:

Հնչակյան կուսակցությունը, ժողովներ անցկացնելով իր մասնաճյուղերում, լսելով շարքային անդամների տեսակետները, եկել է հավաքական որոշման՝ այն է գնալ իրավաբանական նոր գրանցման և դեկտեմբերի առաջիկա շաբաթվա ընթացքում Երևան քաղաքում հրավիրել  համագումար: Կուսակցությունը, հասկանալով իրավաբանական առանձնահատկությունները, պատրաստվում է նոր գրանցումը ձևակերպել իբրև Հնչակյան Սոցիալ Դեմոկրատ Կուսակցություն:

Միևնույն ժամանակ,  կուսակցությունը շարունակում է մնալ համասփյուռ Հնչակյան ընտանիքի լիիրավ անդամ և ունի Հայաստանի ներկայացուցիչը Կեդրոնական Վարչությունում'  ի դեմս ընկ. Վահան Շիրխանյանի:

Կուսակցությունը նաև վստահ է, որ ՀԱԿ-ի հովանավորյալ,աշխարհասփյուռ  և Հայաստանի հնչակյանության կողմից մերժված Լյուդմիլա Սարգսյան կոչվող անձն ապօրինաբար  և անարժանաբար է կրում  հնչակյան անվանումը և վաղ թե ուշ անցնելու է պատմության անդունդը' կրելով դավաճանի պիտակ:

Կուսակցությունն իր քաղաքական գործունեությունը շարունակելու է' հանուն ազգային և ընկերային գաղափարների իրականացման:

Հնչակյան մամլո դիվան

Այս խորագրի վերջին նյութերը