«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հրաժարվել է մեկնաբանել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունում տեղի ունեցող խմորումները՝ նշելով, որ ՍԴՀԿ-ն ինքնուրույն քաղաքական ուժ է, և «Ժառանգությունը» կողջունի, եթե այդ խնդիրները վերջնական լուծում ստանան։
Ինչ վերաբերում է «7օր»-ի այն հարցին, թե «Ժառանգությունը» Լյուդմիլա Սարգսյանի՞, թե՞ Գևորգ Պերկուպերկյանի գլխավորած ՍԴՀԿ-ի հետ է համագործակցելու, Ա. Մարտիրոսյանը պատասխանել է.
-Մենք կհամագործակցենք բոլոր այն քաղաքական գործիչների հետ, ովքեր կցանկանան մեզ հետ համագործակցել ոչ միայն ՍԴՀԿ-ում, այլ ընդհանրապես։
Ինչ վերաբերում է վերջերս ՍԴՀԿ անդամ դարձած Վարդան Խաչատրյանին, ապա, Ա. Մարտիրոսյանի խոսքերով, ԱԺ կանոնակարգ-օրենքով նրան «Ժառանգություն» խմբակցությունից հեռացնելու որևէ մեխանիզմ չկա, և Վարդան Խաչատրյանն ինքը պետք է խմբակցությունից հեռանալու որոշում կայացնի։
Ո՞ր ՍԴՀԿ–ի հետ է համագործակցելու «Ժառանգությունը»

7or.am