Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում բախվել են «Opel Astra G»-երը․ կան տուժածներ
Նոյեմբերի 24-ին, ժամը 02.12-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում տեղի ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի 34 PC 872 և «Opel Astra G» մակնիշի 35 DQ 425 պետհամարանիշներով ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենաների վարորդները և երկու ուղևոր հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները «Opel Astra G» մակնիշի 34 PC 872 պետհամարանիշով ավտոմեքենայի ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը ևս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի 35 DQ 425 պետհամարանիշով ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: