Լրահոս

24.11.2016 09:25


Սիսիանում քարե արհեստանոց է հրդեհվել

Սիսիանում քարե արհեստանոց է հրդեհվել

Նոյեմբերի 24-ին, ժամը 00.05-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ այրվում են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 32ա տանը հարակից քարե արհեստանոցի փայտյա կառուցատարրերը և արհեստանոցի մոտակայքում գտնվող գոմաղբը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.45-ին, մարվել՝ 01.40-ին:

Այրվել են Ս. Մ.-ին պատկանող քարե արհեստանոցի դիմային հատվածը (մոտ 6 քմ) և գոմաղբ (մոտ 4 խմ):

Այս խորագրի վերջին նյութերը