Լրահոս

24.11.2016 10:35


Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Նոյեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպեց ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց Երևանում անցյալ տարի կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի արդյունքներին։ Այս համատեքստում Միկաել Ժանը նշեց, որ ջերմությամբ է հիշում իր այցելությունը Հայաստան։

Հայաստանի արտգործնախարարն ու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարն անդրադարձան ՖՄԿ ամրապնդման և հեղինակության բարձրացման նպատակով ձեռնարկվող քայլերին։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նախարարական համաժողովի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախատրաստման աշխատանքների շուրջ։

Այս խորագրի վերջին նյութերը