Լրահոս

24.11.2016 12:02


Ստեփանավանում գրանցվել են տեղումներ ձյան տեսքով

Ստեփանավանում գրանցվել են տեղումներ ձյան տեսքով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի` ժամը 12.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում գրանցվել են տեղումներ ձյան տեսքով, ճանապարհներին առկա է թեթև ձնածածկույթ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը