Փայլանն ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հարցապնդում է ներկայացրել մեջլիս
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին ուղղված գրավոր հարցապնդում է ներկայացրել մեջլիս, որում հետաքրքրվել է, թե կառավարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում փոքրամասնություններին ուղղված ատելության դրսևորումները կանխելու համար: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։
Փայլանը հիշեցրել է վերջերս Ստամբուլում գործող «Ակոս» հայկական թերթի խմբագրատան առաջ ազգայնականների կողմից սև «ծաղկեպսակներ» տեղադրելու դեպքը, 3 անգամ հայկական դպրոցների պատերին ռասիստական բնույթի գրություններ թողնելը, հրեական ու ասորական գերեզմանատների պղծումն ու ավերումը։
Յըլդըրըմին նա ուղղել է հետևյալ 3 հարցերը՝
1. Ձեր կառավարությունն աշխատանք տանո՞ւմ է փոքրամասնությունների նկատմամբ ատելության հողի վրա կատարվող ու անպատիժ մնացող հանցագործությունները կանխելու ուղղությամբ:
2. Արդյոք կառավարությունը վտանգի տակ գտնվող փոքրամասնությունների հիմնարկությունները կամ շինությունները պաշտպանելու նպատակով հատուկ միջոցնե՞ր է ձեռք առնում:
3. Ազգային հետախուզական ծառայությունը փոքրամասնությունների նկատմամբ ատելության դրդապատճառներով կատարված հանցագործությունների վերաբերյալ որևէ հետաքննություն իրականացնո՞ւմ է:

7or.am