Դավիթ Շահնազարյանը կոնկրետ չի նշել, թե ե՞րբ է լինելու ՀԱԿ–ի ակտիվ գործողությունների շրջանը
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը համաձայնել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի այն կարծիքի հետ, որ Հայ ազգային կոնգրեսի հայտարարած հանրահավաքային դադարը պետք է տրամաբանության սահմաններում լինի և իր չափն ունենա։
-Ցանկացած դադար պետք է իր չափն ունենա։ Ընդհանրապես, բնության մեջ ամեն ինչը պետք է իր չափն ունենա։ Համոզված եմ, որ այս դադարը մեր կողմից քաղաքականորեն շատ ճիշտ հաշվարկված էր։ Կարծում եմ, որ այն բերել, բերում և դեռևս շարունակելու է բերել քաղաքական որոշակի դիվիդենտներ, բայց միաժամանակ, իհարկե, ես հաստատում եմ, որ այս դադարն ավարտվելու է և սկսվելու է ակտիվ գործողությունների շրջանը,- հայտարարել է Դ. Շահնազարյանը։
Թե կոնկրետ ե՞րբ է լինելու ակտիվ գործողությունների շրջանը, ՀԱԿ ներկայացուցիչը խոստացել է մամուլով նախապես տեղյակ պահել։
2010թ. էլ Դ. Շահնազարյանը դրական զարգացումներ է կանխատեսել.
-Այսօր մենք չափազանց լուրջ, ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող մի շարք խնդիրների առաջ ենք կանգնած, և ցավոք իշխանություններն ի վիճակի չեն դրանք լուծել։ Այդ իմաստով, իշխանափոխությանն այլընտրանք չկա, և ինչքան դա ձգվում է, այնքան ավելի շատ խնդիրներ, հարցեր և ենթահարցեր, ցավոք, արդեն դառնում են անշրջելի։ Ակնկալում եմ, որ 2010թ. մեր ժողովուրդը կհասնի շատ լուրջ հաջողությունների։

7or.am