Շարունակվում են արձանագրվել սննդային թունավորման դեպքեր
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սննդային' թունավոր սնկերի օգտագործման հետևանքով առաջացած և մանրէային ծագման (բոտուլիզմի) թունավորման դեպքեր:
Թունավորման նախնական ախտանիշներն են' սրտխառնոցը, փսխումը, գլխապտույտը, աղե-ստամոքսային տրակտի խանգարումները: Նախնական ախտանիշների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:
Թունավոր սնկերի օգտագործման հետևանքով արձանագրվել է սննդային թունավորման 16 դեպք, որից տուժել է 31-ը' 4-ը մահվան ելքով:
Թունավորումների առաջացման պատճառը հիվանդների կողմից հավաքված սնկերի օգտագործումն է սննդում (Կոտայքի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզեր և Երևան):
2010 թվականին արձանագրվել է մանրէաբանական ծագման թունավորման' բոտուլիզմի 7 դեպք, որից տուժել է 11-ը' 1 մահվան ելքով:
Թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, ծիծակի, վարունգի մարինադի, սմբուկի խավիարի պահածոների օգտագործման հետևանքով (Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզեր):
Չհավաքել, չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:
Սունկն անհրաժեշտ է գնել միայն շուկայից և խանութներից' համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:
Չգնել շուկայում, փողոցներում վաճառվող պատահական անձանց կողմից տնային պայմաններում պատրաստված պահածոյացված սննդամթերք:
Պահածոները պատրաստել ոչ հերմետիկ փակ տարողություններում:
Տնային պայմաններում պատրաստված պահածոները սննդում օգտագործելուց առաջ պարտադիր ենթարկել մանրակրկիտ ջերմային մշակման' 20-25 րոպե տևողությամբ, եռացնելու կամ տապակելու եղանակով:
Շարունակվում են արձանագրվել սննդային թունավորման դեպքեր
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սննդային' թունավոր սնկերի օգտագործման հետևանքով առաջացած և մանրէային ծագման (բոտուլիզմի) թունավորման դեպքեր:
Թունավորման նախնական ախտանիշներն են' սրտխառնոցը, փսխումը, գլխապտույտը, աղե-ստամոքսային տրակտի խանգարումները: Նախնական ախտանիշների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:
Թունավոր սնկերի օգտագործման հետևանքով արձանագրվել է սննդային թունավորման 16 դեպք, որից տուժել է 31-ը' 4-ը մահվան ելքով:
Թունավորումների առաջացման պատճառը հիվանդների կողմից հավաքված սնկերի օգտագործումն է սննդում (Կոտայքի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզեր և Երևան):
2010 թվականին արձանագրվել է մանրէաբանական ծագման թունավորման' բոտուլիզմի 7 դեպք, որից տուժել է 11-ը' 1 մահվան ելքով:
Թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, ծիծակի, վարունգի մարինադի, սմբուկի խավիարի պահածոների օգտագործման հետևանքով (Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզեր):
Սննդային թունավորումից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում.