Լրահոս

24.11.2016 16:15


Կառավարությունը գումար է հատկացրել զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելու նպատակով

Կառավարությունը գումար է հատկացրել զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելու նպատակով

Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը: Գումարը նախարարությունը կփոխանցի Մ. Պետրոսյանին ուղեկցող անձի (ծնողի) բանկային հաշվեհամարին:

Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ պաշտպանության նախարարությանը գումար կհատկացվի մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով: Զինծառայողների բուժումը ԳԴՀ-ում և ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացություններ է տվել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:

ՀՀ կառավարություն

Այս խորագրի վերջին նյութերը