Լրահոս

24.11.2016 16:34


Ողբերգական դեպք Լոռու մարզում. ծառն ընկել է 2 օր առաջ ՌԴ–ից վերադարձած 36-ամյա տղամարդու վրա. նա մահացել է

Ողբերգական դեպք Լոռու մարզում. ծառն ընկել է 2 օր առաջ ՌԴ–ից վերադարձած 36-ամյա տղամարդու վրա. նա մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Վանաձորի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։ Այս մասին հայտնում է «shamshyan.com»–ը։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի Փամբակ գյուղի բնակիչ, 36-ամյա Կարեն Տոնոյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել Փամբակ գյուղի վարչական տարածքի Եղեգնուտի անտառտնտեսության Փամբակի անտառապետության տարածքից։

Կ. Տոնոյանը, ով 2 օր առաջ էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել ծննդավայր՝ Փամբակ գյուղ, իր հորեղբոր 15-ամյա տղայի հետ գնացել է նշված անտառապետությունը՝ ծառ կտրելու նպատակով, որի ժամանակ կտրված ծառն ընկել է Կ. Տոնոյանի վրա, ով վնասվածքներ է ստացել ու, ցավոք, հիվանդանց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը