Լրահոս

03.11.2010 13:13


Ժ. Սեֆիլյան. «Նրանք իրենց շուքից էլ են վախենում»

Ժ. Սեֆիլյան. «Նրանք իրենց շուքից էլ են վախենում»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը հայտարարություն էր տարածել, որ երկրի իշխանությունները ճնշում են իրականացրել Թեքեյան Կենտրոնի տնօրինության վրա և պարտադրել, որ հրաժարվեն Կենտրոնի փոքր դահլիճը տրամադրել «Սարդարապատի» միջոցառումն անցկացնելու համար:

Շարժման ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը «7օր»-ին ասել է, թե սա իշխանությունների կողմից իրականացվող նմանատիպ առաջին դեպքը չէ։

-Այս իշխանությունների գործունեությունում ինչ-որ տրամաբանություն փնտրելը, կարծում եմ, անիմաստ գործ է։ Նրանք իրենց շուքից էլ են վախենում, և այդ վախի կոնտեքստում պետք է տեսնել իրենց բոլոր քայլերը։ Անշուշտ, մենք մեր միջոցառումն անելու ենք այլ վայրում։ Քանի որ մենք գտնվում ենք օկուպացիոն ռեժիմում, մենք միշտ նախօրոք պահեստային տարբերակ էլ ենք ունենում,-ասել է Ժ. Սեֆիլյանը։

7or.am 

 

Այս խորագրի վերջին նյութերը