Լրահոս

25.11.2016 20:08


Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ այրվել է 6 քմ խոտածածկ տարածք

Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ այրվել է 6 քմ խոտածածկ տարածք

Նոյեմբերի 24-25-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 18 շենքի մոտակայքում այրվել է 6 քմ, Սյունիքի մարզի Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ 250 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում այրվել է 40 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը