Մեկնարկել է հայ-էմիրաթական առաջին գործարար համաժողովը
Այսօր Երևանում մեկնարկել է հայ-էմիրաթական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ընդլայնման նպատակով Զարգացման հայկական գործակալության նախաձեռնությամբ կազմակերպված հայ-էմիրաթական առաջին գործարար համաժողովը, որին մասնակցել է ՀՀ վարչապետը։
ԱՄԷ պատվիրակությունը գլխավորում է Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին առևտրի նախարար տիկին Շեյխա Լուբնա Ալ Քասիմին։
ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄԷ գործարարների համար հետաքրքրական կլինի ծանոթանալ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացվող ծրագրին, որը ենթադրում է ազատ տնտեսական գոտու ստեղծում գյուղմթերքների վերամշակման և արտահանման նպատակով։
Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար տիկին Շեյխա Լուբնա Ալ Քասիմին, կարևորելով Հայաստանի և ԱՄԷ-ի միջև եղած ներկայիս հարաբերությունները, մասնավորապես նշել է.
«Մենք պատրաստակամ ենք հայ գործարարների հետ աշխատել, Հայաստանի հետ ունեցած տնտեսական կապերը խորացնել։ Մեր ապրանքաշրջանառության ծավալները նախորդ տարի կազմել է 400 մլն. ԱՄՆ դոլար, բայց այն բավարար չէ և պետք է ավելացնել։ Միջուկային էներգետիկայի զարգացումը մեր երկրի ռազմավարությունն է և, հուսով ենք, որ Հայաստանն այս ոլորտում կկարողանա մեզ հետ համագործակցել, տեխնոլոգիաների և սոցիալական ոլորտի ներդրումների ոլորտում համատեղ ֆինանսական միջոցեր ներդնելով այս բնագավառները ևս զարգացնել։ Արաբական Միացյալ էմիրությունները ցանկանում է գիտելիքահենք տնտեսություն ստեղծել»։
Համաժողովի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին առևտրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։