Լրահոս

25.12.2009 10:40


Ադրբեջանում հեռուստաընկերություն է բացվել, որը կհեռարձակվի նաև հայերենով

Բազմալեզու հեռուստաալիքի բացման հիմնական նպատակը Ադրբեջանի պատմության և մշակույթի քարոզչությունն է, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին անդրադառնալը։

«ATV International» («ATV Int») հեռուստաալիքը հեռարձակվելու է 4 լեզվով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆարսի։

Լուրերի թողարկումը օրական լինելու է 2 անգամ՝ յուրաքանչյուր լեզվով 12-15 րոպե տևողությամբ։

Հայերեն լուրերի թողարկաման համար աշխատողներն ավագ սերնդի ներկայացուցիչներ են, ովքեր երիտասարդներին պետք է հայերեն սովորեցնեն։

 

Այս խորագրի վերջին նյութերը