Լրահոս

25.11.2016 11:00


Լամբադա կամրջի մոտ բախվել են «Վազ 2104»–ը և «Toyota Corolla»–ն. կա տուժած

Լամբադա կամրջի մոտ բախվել են «Վազ 2104»–ը և «Toyota Corolla»–ն. կա տուժած

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 21.37-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ Լամբադա կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի 63 հասցեի մոտակայքում բախվել են «Վազ 2104» մակնիշի 33 LV 687 պետհամարանիշի (վարորդ՝ Դ. Բ., 1977 թ. ծնված) և «Toyota Corolla» մակնիշի 22 DO 006 պետհամարանիշի (վարորդի տվյալները պարզ չեն) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Դ. Բ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը