Նահանգապետի պաշտոնում Շվարցենեգերին փոխարինել է դեմոկրատ Ջերի Բարունը
Նոյեմբերի 2-ին Կալիֆորնիայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջերի Բրաունը՝ նահանգի գլխավոր դատախազը։ Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը։
Բրաունին, ով արդեն նահանգապետ եղել է 1975 -1983թթ., հաջողվել է առաջ անցնել Հանրապետական կուսակցության թեկնածու Մեգ Ուիթմենից՝ «eBay» համացանցային աճուրդի գլխավոր տնօրենից։
Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնում դեմոկրատ Բրաունը կփոխարինի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Առնոլդ Շվարցենեգերին։ Շվարցենեգերը արդեն երկու ժամկետով նահանգապետ է ընտրվել, և նահանգների մասին օրենքի համաձայն՝ երեկ տեղի ունեցած ընտրություններին իր թեկնածությունը դնելու իրավունք չուներ։