Քաղաքական

25.11.2016 15:05


Լուկաշենկո. «Մեր սրտերը ցավում են Ղարաբաղի համար»

Լուկաշենկո. «Մեր սրտերը ցավում են Ղարաբաղի համար»

Բելառուսը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտությունից խաղաղ ելք գտնելուն։ «Trend»-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Ես անկեղծ կլինեմ. ինչպես բելառուսներն անտարբեր չմնացին Դոնբասում կատարվածի նկատմամբ, այնպես էլ մեր սրտերը ցավում են Ղարաբաղի համար։ Եվ դա պատահական չէ։ Չէ՞ որ մենք բոլորս՝ ուկրաինացիները, ռուսները, բելառուսները, հայերը և ադրբեջանցիները, դուրս ենք եկել նույն բարեկամական ընտանիքից, որը կոչվում էր ԽՍՀՄ։ Այդ պատճառով մենք կգործադրենք բոլոր ջանքերը խաղաղության, նորմալ կյանքի եւ մարդկանց հանգստության համար, որտեղ էլ որ դա լինի»,– նշել է Լուկաշենկոն։

Նա նաև ընդգծել է՝ ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

«Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Բելառուսը պատրաստ է կողմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այդ հակամարտությունից խաղաղ ելք գտնելու հարցում»,-ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ մարդկանց համար ավելի մեծ արժեք չկա, քան հայրենի հողում տիրող խաղաղությունն ու անդորրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը